ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ Հայաստանի անկախության օրվան նվիրված այս ակցիան արվել է սեպտեմբերի 21-ի գիշերը:
Ակցիան անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2018 թվականից։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։