ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել "երկու ժողովուրդների Մարշալ" Բաղրամյանի քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Այս օրվա խորհուրդն այն է, որ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, և Մոսկվայում՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, բացում ենք մեծ մարշալ, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը», - ասել է դեսպանը։
Տողանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր ձեռքբերումների հարաբերություններ»: