Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը

ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ պետք է նվիրվել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներին դիմակայելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ Facebook-ի պաշտոնական էջում Շիֆը նշել է՝ Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցին, որ վերապրողներ են։
Հիշեցրել է՝ հայ ժողովուրդն անցել է պատերազմի և Ցեղասպանության միջով, հաղթահարել այդ արհավիրքները, միավորվել՝ հանուն ընտանիքների և ժողովրդի համար լավ ապագա կերտելու։
Մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի․ "գունագեղ" միջոցառումը մեկնարկեց
Շիֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում հայկական ծագմամբ ամերիկացիները շարունակում են պետական ամբողջ համակարգի կարևոր մաս կազմել՝ իրենց ներդրումն ունենալով բոլոր ոլորտներում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն։
"Նշելով այս տարեդարձը՝ մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանի և Արցախի համար պահպանվող սպառնալիքներին դիմակայելուն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց",- գրել է Շիֆը։

ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է՝ միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին և շարունակելու է հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների, Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի միջև կապերի խորացմանը։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Արցախյան բոլոր պատերազմների հերոսների հիշատակին "Կենաց պուրակ" կհիմնադրվի
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։