2 երկրների ջանքերով հնարավոր կլինի ձեռքբերումներ արձանագրել. Իրանի նախագահի շնորհավորանքը

Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորանքներ են ուղղել ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԳ նախարարին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի մեծ ներուժն առավել կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների խորացմանը և երկու երկրների ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Անկախության 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում ասել է Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին, տեղեկացնում է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։
Մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ջանքերով․ՌԴ դեսպանը շնորհավորել է հայերին
"Ես, Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն։ Գտնում եմ, որ 2 երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ",–ասված է Փաշինյանին ուղղված ուղերձում:
Ռաիսին նշել է նաև, որ ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների հարաբերությունները զարգացել են քանակական և որակական առումներով:

Ռաիսին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ասելով, որ հույս ունի` Իրանի և ՀՀ պաշտոնյաների համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ առկա բարեկամական հարաբերությունները պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է շնորհավորել` ասելով, որ կասկած չկա` տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումն անհրաժեշտ են դարձրել առավել ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը. Մակրոնը` Սարգսյանին
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։