Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շրջանակում Երևանում զինվորական քայլերթեր կանցկացվեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Անկախության 30-ամյակի շրջանակում, ի թիվս արդեն հայտարարված միջոցառումների, սեպտեմբերի 21-ին Երևանի մի քանի փողոցներում նաև զինվորական քայլերթեր կանցկացվեն։
«Ժամը 12։00-ից քայլերթ կանցկացվի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնում` Գայի պողոտայում, ժամը 14։00-ին` Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում, 14։ 30ին Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տաշի–տուշի չի լինելու. սեպտեմբերի 21-ի միջոցառման կազմակերպիչը փակագծեր է բացում
Բացի այդ, որ 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։
Իսկ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը կմեկնարկի ժամը 20:00 –ին։ Կառավարությունն ընդգծում է, որ հրապարակի մուտքը ազատ է լինելու։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանի որոշ փողոցներ փակ են լինելու։
"Գունագեղ միջոցառման" ծրագիրը. ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 21-ին
Անկախության տոնի առիթով պարգևավճար են ստացել պետական ապարատի բոլոր աշխատակիցները
Ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։
Հայ առաքելական եկեղեցիներում կնշվի Անկախության տոնը
Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։
Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։
Անցած տարի գերի չունեի՞նք, որ Անկախության օրը նշեցինք. վարչապետի օգնականը` զոհվածի ծնողին