ՌԴ վարչապետը խոսել է նավթից ու գազից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին

Միխայիլ Միշուստինը կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ պետք է պատրաստվել ավանդական վառելիքի՝ նավթի, գազի և ածուխի օգտագործման փուլային կրճատմանը, որպեսզի ադապտացվեն այլընտրանքային վառելիքի տեսակների կիրառմանը։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոսմոլսկայա պրավդան»:
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
«Համաշխարհային տնտեսությունը միտված է աստիճանական անցում կատարել ցածր ածխածնային էներգետիկային։ Եվ սա արդեն նոր իրականություն է», - ասել է Միշուստինը։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, բարձրացնել էներգաարդյունավետությունը, ինչպես նաև կառուցել համապատասխան ենթակառուցվածք:
Ապագայի նյութը. Ռուսաստանը պատրաստ է ածխածնի մանրաթել ուղարկել Հայաստանի գործարաններին
Միշուստինը նաև հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ պահանջվում է մշակել և հաստատել ռուսական տնտեսությունը գլոբալ էներգետիկ անցմանը ադապտացնելու գործողությունների ամփոփ պլանը:
Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում