Մետրո, կանաչ էներգիա և գյուղատնտեսություն. ի՞նչ նախագծեր է առաջարկում Ռուսաստանը ՀՀ–ին

Ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրենը նշել է երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարային ոլորտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Մետրոպոլիտենի զարգացումը, արևային էլեկտրակայանների և գյուղատնտեսական ձեռնարկությունների կառուցումը կարող են դառնալ հայ-ռուսական համագործակցության առաջիկա զարգացման հիմնական ուղղությունները: Երևանում ընթացող հայ–ռուսական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան։
"Տաշիրը" մտադիր է մոտ 800 մլն դոլար ներդնել Հայաստանի ու Արցախի զարգացման գործում
«Մենք պատրաստ ենք մեր ավտոբուսներն առաջարկել Երևանին: Մեր նախագծման և շինարարության կոնսորցիումը` «Մետրոգիպրոտրանսը» (Մետրոպոլիտենի և տրանսպորտային կառույցների շինարարության պետական նախագծահետախուզական ինստիտուտ) և ԻԲՏ–ն, մասնակցում են երևանյան մետրոյի նոր ուղիների նախագծման մրցույթին, բայց մենք պատրաստ ենք առաջարկել մեր բոլոր հնարավորությունները ոչ միայն նախագծման ոլորտում, այլև մետրոյի նոր գծերի կառուցման», - ասաց Նիկիշինան՝ հավելելով, որ ռուսական կողմը կարող է նաև նոր գնացքներ առաջարկել մետրոյի համար։
Ռուսաստանն ու Հայաստանը բազմաթիվ բեկումնային նախագծեր ունեն. ՌԴ փոխվարչապետ
Ռուսական արտահանման կենտրոնը, նրա խոսքով, աշխատում է նաև փոքր հզորությամբ արեւային էլեկտրակայանների արտադրության ու արտահանման շուկաներում:
«Հաշվի առնելով Հայաստանի կլիմայական առանձնահատկությունները՝ մենք կարծում ենք, որ նման նախագծերը, բնականաբար, կարող են իրականացվել նաև այստեղ», - ասաց նա:
Ապաշրջափակումը կարող է 2 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն բարձրացնել 30%-ով. նախարար
Համագործակցության մյուս հնարավոր ուղղությունը, ըստ նրա, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն է գյուղմթերքների աճեցման, վերամշակման, փաթեթավորման և արտահանման նպատակով:
ՌԴ–ի հետ երկաթուղային կապը նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ի տնտեսության համար. Փաշինյան