ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:Տեղեկությունը հրապարակվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։
«Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[2][4]։ 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։ Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973)։
Հիշեցնենք` այսօր մահացել է նաև դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը։