«Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի` իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել, սակայն կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցրել 5 կմ բարձրության վրա:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ԱԻՆ Երևանի, Վայոց Ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարների, "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:
Դեպքի վայրում են եղել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթապահություն են սահմանել։
Հիշեցնենք` «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15–ին։