Հոլանդիայում հոգեպես անառողջ տղամարդը երկու հայ կանանց է սպանել

Սեպտեմբերի 17-ի առավոտյան 28-ամյա տղամարդը դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակել անցորդների վրա։
Sputnik
Նիդեռլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում օրեր առաջ կատարված սպանության զոհ են դարձել երկու հայ կանայք։ Այս մասին հայտնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հոլանդիայի կառույցը (AGBU Holland)։ Սպանված երկու կանայք Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներ էին` 72-ամյա Մարալ Տէր Մովսեսյանը, ով նաև Կանանց կոմիտեի նախագահն էր և կոմիտեի անդամ, 50-ամյա Ծնունդ Կարտանակյանը։ Հ.Բ.Ը.Մ վարչությունը խորը ցավակցություններ է հայտնում հանգուցեալների ընտանիքներին ու հարազատներին։ «Նրանց հիշատակն անթառամ կմնա Ալմելոի հայ համայնքի մեջ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հրաձգություն Պերմի համալսարանում, ուսանողները պատուհանից դուրս են ցատկել, կան զոհեր
Հիշեցնենք` հանցագործությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ի առավոտյան Հոլանդիայի Ալմելո քաղաքում։ 28-ամյա տղամարդը, ով ավելի ուշ պարզվել էր, որ հոգեկան խնդիրներ ունի, վաղ առավոտյան դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակոցներ արձակել անցորդների ուղղությամբ։
Ավելի վաղ տղամարդը մի քանի անգամ տարբեր խնդիրներով ընդունվել էր հոգեկան առողջության հաստատություններ, բայց ամեն անգամ ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել նաև սեպտեմբերի սկզբին, երբ նա հերթական նոպայի մեջ էր եղել, բայց դարձյալ ազատ էր արձակվել։