Հայաստանը ռուսական ոլոռ ներկրողների եռյակում է

Մատակարարումների աճը փորձագետները կապում են արտասահմանում ոլոռի մեծ պահանջարկի և բարձր գների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը ռուսական ոլոռի խոշորագույն ներմուծողներից մեկն է։ Տեղեկությունը հայտնում է Հացահատիկի որակի գնահատման կենտրոնը (ենթարկվում է Ռոսսելխոզնադզորին)։ Նշենք, որ Հայաստանը Բելգիայի և Թաիլանդի հետ խոշոր ներմուծողների եռյակում է։
Փոխադարձ քաղցրություն․ Հայաստանն ընդլայնում է շոկոլադի արտահանումը Ուկրաինա
Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության` ռուսական ոլոռը հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտահանման մեջ մինչև սեպտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում առաջատարների եռյակում է՝ այդ վարկանիշում փոխարինելով եգիպտացորենին:
Մատակարարումների աճը փորձագետները կապում են արտասահմանում այդ մշակաբույսի մեծ պահանջարկի և բարձր գների հետ:
Նշվում է, որ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը արտահանվել է 400 հազար տոննա ոլոռ, ինչը 60 տոկոսով շատ է նախորդ տարի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ռեկորդային ծավալով ոլոռ է գնել Բելգիան՝ 47,2 հազար տոննա, ինչպես նաև Թաիլանդն ու Հայաստանը։