Չեմ կարողանում լուծել ճգնաժամը. "Ալաշկերտի" գլխավոր մարզիչը որոշել է հեռանալ

Главный тренер ФК Алашкерт Александр Григорян на послематчевой пресс-конференции (26 августа 2021). Еревaн
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ: Գրիգորյանն իր որոշման մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում, որը կայացել է «Նորավանք»–«Ալաշկերտ» խաղից հետո։
Գրիգորյանը նշել է, որ «Ալաշկերտն» շատ դրական էմոցիաներ է տվել իրեն։
«Ալաշկերտ» ՖԱ հարձակվող Նիկիտա Տանկովը favbet ՀՊԼ 5-րդ տուրի «Սևան» ՖԱ դեմ հանդիպման ժամանակ (23 օգոստոսի, 2021թ․)․ Երևան
Եվրոպայում սխալները չեն ներում. "Ալաշկերտը" պարտվեց խոշոր հաշվով
«Մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում։ Համենայնդեպս չեմ ամաչում իմ կատարած աշխատանքի համար։Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, ես հասկանում եմ, որ ճգնաժամը, որի մեջ թիմը գտնվում է, ես` որպես գլխավոր մարզիչ, չեմ կարող լուծել։ Դրա համար էլ դեռ նախորդ փուլում էի ուզում հրաժարական տալ, բայց ակումբի նախագահը չընդունեց», - ասաց Գրիգորյանը։
Բայց նա այդուհանդերձ հեռանալու որոշում է կայացրել։ Մարզչի համար շատ կարևոր է եղել այսօրվա խաղը, նա տեսել է, որ ոչինչ չի փոխվել, ուստի ցանկանում է հեռանալ «քիչ թե շատ դրական տրամադրվածությամբ»:
«5 տուրից հետո թիմը բարդ իրավիճակում է, և դա պետք է շտկել։ Ես հասկանում եմ, որ դա պետք է այլ մարզիչ անի։ Ուստի մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին, բոլոր տղաներին և հրաժարական եմ տալիս», - հավելել է Գրիգորյանը։
Հենրիխ Մխիթարյան
"Ռոման" խոշոր հաշվով հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ
Նշենք, որ VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։ Խաղի ընթացքում ոչ մի գոլ չէր գրանցվել։
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը 1 օրից ավել չի կարող պլանավորել ակումբի նախագահի հետ աշխատելիս
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 2 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Նորավանքը» 5 միավորով 7-րդն է։
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը