ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել այսօր Երևանում, որի հետևանքով 2 մարդ է հոսպիտալացվել. տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird, ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաներին և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: