Հանուն լավ ապագայի. Գյումրիում ՌԴ քաղաքացիները քվեարկում են Պետդումայի ընտրություններին

ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում
Գյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր առավոտ վաղ, ինչպես նախատեսված է ընտրական օրենսգրքով, Գյումրիում` ՌԴ հյուպատոսության տարածքում գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները:
ՀՀ-ում գործում է 6 ընտրատեղամաս, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով. Կոպիրկին
Գյումրիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները: ՌԴ քաղաքացի Արտուշ Սահակյանն առաջիններից էր, որ տեղամասը բացվելուն պես շտապել էր իր քաղաքացիական պարտքը կատարել:
ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում
«Սիզրանում եմ բնակվում, հիմա Հայաստանում հյուր եմ եկել թոռնիկներիս ու չէի կարող չգալ ու չմասնակցել ընտրություններին: Կատարել եմ ընտրություն հանուն ՌԴ պայծառ ապագայի»,-նշեց 80-ամյա Արտուշ Սահակյանը:
ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում. Արտուշ Սահակյանը
ՌԴ շատ քաղաքացիներ Գյումրիում են աշխատանքի բերումով:»"Իրկուտսկի բնակիչ եմ ու այս պահին աշխատում եմ ավիաբազայում: Շուտով վերադառնալու եմ հայրենիք ու շատ լավ է, որ կա այս հնարավորությունը՝ Հայաստանում իմ՝ ՌԴ քաղաքացու պարտքս կատարելու: Ի վերջո, սա մեր երեխաների ապագան է: Ինչպիսի ընտրություն կատարենք, այդպես էլ մեր երեխաները կապրեն:Հուսամ`ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Նիկոլայ Շիպիլովը:
ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում
Հայաստանում գործող 6 ընտրատեղամասերից4-ը գտնվում են Շիրակի մարզում՝ որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
ՌԴ քաղաքացիները Երևանում քվեարկում են Պետդումայի ընտրություններին. տեսանյութ
«Հեռավար ուղեկալների համար գործել են նաև շրջիկ հանձնաժողովներ: Իսկ հյուպատոսարանի տարածքում գործող տեղամասը բացվեց այսօր ժամը 8:00-ին: Ամեն ինչ նորմալ ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտքի հանդեպ: Ժամը 11-ի դրությամբ արդեն ավելի քան 100 մարդ քվեարկել էր, վստահ եմ` այդ թիվը օրվա ընթացքում կավելանա »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Ի դեպ, համավարակի կանոններից ելնելով, մինչ տեղամաս մտնելը քաղաքացիները ջերմաչափվում են, դնում ձեռնոցներ ու դիմակ, իսկ տեղամասում պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը:
ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում
Քանի որ համավարակի պատճառով ընտրություններն անցկացվում նաև առցանց տարբերակով, մինչ իրենց քվեաթերթիկները լրացնելը քաղաքացիները ստորագրում էին հայտարարություն, որ այս ընթացքում այլ տեղամասում կամ առցանց ընտրությունների չեն մասնակցել։
ՌԴ Պետդումայի ընտրությունները Գյումրիում