Որոշ մարզերում ջերմաստիճանը կիջնի մինչև +9. եղանակի տեսություն

Աշուն. Տավուշ
ՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վմ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 18–ի գիշերը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։
Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները որոշ ժամանակով կփակվեն ամսի 20-ին և 21-ին