Մահացել է "Ռոսիա սեգոդնյայի" երկարամյա աշխատակիցներից մեկը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի Sputnik. 79 տարեկան հասակում մահացել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության խորհրդական Վլադիմիր Գեներալովը, որն աշխատել է գործակալությունում 1971 թվականից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խորհրդային տարիներին Գեներալովը մի քանի տարի եղել է Աֆղանստանում, 1981-1982 թվականներին Քաբուլում թղթակից է եղել, իսկ հետո ևս 4 տարի ղեկավարել է Մազարի Շարիֆի թղթակիցների կետը: Ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար նա պարգևատրվել է «Մարտական վաստակի համար» մեդալով:
Մահացել է արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը
Աֆղանստանից վերադառնալուց հետո Վլադիմիր Գեներալովը երկար ժամանակ զբաղվել է վարչական աշխատանքով, ակտիվորեն նպաստել ՌԻԱ Նովոստիի ու «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը: