Հայաստանում անցկացվել է առաջին ԱԹՍ մրցույթը. մասնակցել են անգամ դպրոցականներ

Հայկական ԱԹՍ–ները հայտնաբերում են տուժածներին ու նրանց համար գոյատևման փաթեթներ առաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 18-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը։
Մրցույթին ԱԹՍ–ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։
Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը։
«Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասաց Սուրեն Վարդանյանը։
Նշենք, որ մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։
Հայաստանում արտադրվող ԱԹՍ–ների քանակը բանակի պահանջարկին չի բավարարում. Խաչատուրյան
Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։
1 / 5

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը

2 / 5

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը

3 / 5

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը

4 / 5

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը

5 / 5

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է առաջին ԱԹՍ մրցույթը

Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։
Նշենք, որ առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։