ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ուոլթոնի ընտանիքը, որը Walmart մեծածախ ու մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի սեփականատերն է, Bloomberg գործակալության վարկածով գլխավորել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը:
Ուոլթոնների կարողությունը 238,2 մլրդ դոլար է գնահատվում։
Սեմ Ուոլթոնը հիմնադրել է Walmart-ը 1962 թվականին։ Ցանցը ներառում է ավելի քան տասը հազար խանութներ ամբողջ աշխարհում, իսկ տարեկան եկամուտը գերազանցում է 559 մլրդ դոլարը:
Վարկանիշի առաջին հնգյակում է նաև Մարս ընտանիքը, որը Mars–ի արտադրողն է (կարողությունը՝ գրեթե 142 մլրդ դոլար), Կոխ ընտանիքը՝ Koch Industrues ամերիկյան նավթաքիմիական կորպորացիայի (124,4 մլրդ դոլար) սեփականատերերը, Հերմե ընտանիքը, որը Hermes ֆրանսիական նորաձևության տան սեփականատերն է(111,6 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիան, Ալ Սաուդի ընտանիքը՝ հարյուր միլիարդ կարողությամբ: