ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա Վահե Ենոքյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վրաերթից հետո վարորդը, հետիոտնին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։