ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
19:37, 18 սեպտեմբերի 2021
Ըստ օրենքի` միջուկային հրթիռ արձակելու մասին ԱՄՆ նախագահը հրաման է տալիս զինվորականների և առաջին հերթին Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո: Ընդ որում, զինվորականների կարծիքը բացառապես խորհրդատվական է:
SputnikԱյս տարվա հունվարին օրինական ընտրված ԱՄՆ նախագահը չի վերահսկում ամերիկյան միջուկային զենքը։ Սենսացիոն այս նորությունը մեզ հայտնեց անվանի հետաքննող լրագրող Բոբ Վուդվորդը. նա դեռ կես դար առաջ Ուոթերգեյթ էր կազմակերպել նախագահ Նիքսոնի համար։ Իր նոր լույս ընծայված "Ռիսկ" (Peril) գրքում լրագրության 78-ամյա «պատրիարքը» մեջբերում էր արել ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիից։ Վերջինս նրան ասել էր, որ հունվարի 6-ի իրադարձություններից հետո ինքն այնքան էր վախեցել, որ Թրամփը հեռանալուց առաջ մի խառնաշփոթ կստեղծի, որ փոխել էր միջուկային հարված հասցնելու մասին որոշումների կայացման ալգորիթմը։
16 սեպտեմբերի 2021, 23:57
Իսկապես, թեման այն աստիճան պայթյունավտանգ է, որ Միլին իրավիճակը բավական խուսափողական է նկարագրում` Եզոպոսի լեզվով։ Սակայն դժվար չէ հասկանալ, թե ինչ է կատարվել։ Օրենքի համաձայն` ԱՄՆ նախագահը հրաման է տալիս միջուկային հրթիռներ արձակելու մասին զորահրամանատարների ու նախևառաջ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո: Զինվորականների խոսքը բացառապես խորհրդատվական է: Սակայն Միլին նախազգուշացրել է սպաներին, որ այդ ոլորտում Թրամփի ցանկացած հրաման սկզբում պետք է զեկուցեն իրեն, իսկ ինքն արդեն կորոշի` ինչ անել հետագայում։
Բացի այդ, Թրամփին ոչինչ չասելով` գեներալ Միլին զանգահարել էր իր չինացի գործընկեր` Կենտրոնական ռազմական խորհրդի միացյալ շտաբի պետ Լի Ցզոչենին և նախազգուշացրել նրան, որ չմտահոգվի, եթե հանկարծ որևէ բան պատահի։ Բառացիորեն. «"Ես ձեզ կզանգահարեմ, գեներալ Լի, եթե մենք որոշենք հարձակվել։ Անակնկալ չի լինի»։
Այժմ հանրապետականներն ու դեմոկրատները բուռն վիճաբանության մեջ են` արդյոք այդ զանգը պետական դավաճանությո՞ւն էր, թե՞ ոչ։
Սփոյլեր. այո, դավաճանություն էր։ Սակայն ԱՄՆ պետական կառավարման համակարգի ամենաբարձր մակարդակում ամեն ինչ այնպես է խճճվել, որ դեմոկրատները գոչում են. "Դուք չեք հասկանում` դա բոլորովին այլ բան է"։ Եվ շատերը նույնիսկ հավատում են նրանց։
Արդյո՞ք իրավիճակը բարելավվեց Բայդենի նախագահությամբ։ Բոլորովին ոչ։ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարին հիմա հրավիրել են կոնգրես, Աֆղանստանի մասին հարցեր տալու համար։ Բայց Բայդենն այլ գործեր ուներ։ Նրա փոխարեն կոնգրեսականների առաջ հարցերին պատասխանում էր պետքարտուղար Բլինկենը, որը բացարձակ իրավիճակին չի տիրապետում։
«Իսկ ո՞վ է մեզ մոտ ընդհանրապես պատասխան տալիս ամեն ինչի համար։ Ո՞վ է որոշումներ կայացնում», – հարցրել է նրան սենատոր Ռիշը։ Նա հիշեցրել է Բլինկենին, որ նախօրեին Կալիֆոռնիայում հրդեհների համար պատասխանատու անձանց հետ հանդիպման ամենաթեժ պահին, նախագահի ելույթի ժամանակ եթերը կեսից անջատել են։
«Նա կարծես խամաճիկ լինի, մի բառ անգամ ասել չի կարողանում, որպեսզի Սպիտակ տանը անմիջապես եթերը չանջատեն»,– նկատել է սենատորը։
Հասկանալի կլիներ, եթե այդ ամենը տեղի ունենար որևէ «բանանային» հանրապետությունում, որի բանակը մի քանի հարյուր անգործներից է բաղկացած։ Իսկապես զավեշտ է` նրա գլխավոր շտապի պետը զանգահարում է հակառակորդ երկրի գլխավորի շտաբի ընկերոջն ու ասում. «Եթե հանկարծորևէբանլինի, չմտահոգվես, բռո։Կզանգահարեմնախքանհարձակվելը»։
14 սեպտեմբերի 2021, 18:52
Բայց չէ՞ որ Միացյալ Նահանգներն աշխարհի բացարձակ չեմպիոն է սովորական, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի պաշարների առումով։ Տարօրինակ ծեր ջենթելմենը, որի խոսքը կեսից կտրում են ուղիղ եթերի ժամանակ, հրամանատարն է մի բանակի, որը համարվում է աշխարհում ամենահզորը։ Առավել ևս, որ ԱՄՆ ռազմական մեքենան այսօր հետաքրքիր տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ–ի Աֆղանստանից փախուստն ու Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունից հանկարծակի հրաժարումը բոլորովին պատահական չեն։ Դա տղաների կռվի վերածված "միջազգային ահաբեկչության հետ" անիմաստ և բոլորին հոգնեցրած պատերազմի ավարտն է և միջազգային ագրեսիայի էլ ավելի մեծածավալ ծրագիր իրագործելու փորձ։
Rand կորպորացիայի տեղեկություններով` դեռևս 2014 թվականին Պենտագոնում սկսեցին քննարկել «Երրորդ վերականգնում» (The Third Offset) անունը կրող առեղծվածային պլանը։ Այն ենթադրում էր, որ ԱՄՆ գլխավոր ռազմական հակառակորդները կլինեն գրեթե հավասար ուժ ունեցող տերությունները` Չինաստանը և Ռուսաստանը։ Նրանց նկատմամբ հաղթանակն Ամերիկային պետք է հեգեմոնիա ապահովեր նոր, բազմաբևեռ աշխարհում։
Աֆղանստանի կամ Իրանի նման "մանր երկրների" մասին ենթադրվում էր, որ պետք է մոռանային և կենտրոնացնեին ուժերը գերտերությունների դեմ։ Այդ նպատակով բանակը պետք է սուպերտեխնոլոգիական դառնար` ռոբոտներ, արհեստական ինտելեկտ, տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռզորք։
Ինչո՞ւ «Երրորդ վերականգնում»։ Նկատի են ունեցել, որ ԱՄՆ բանակն առաջին անգամ տեխնոլոգիական վերածնունդ է ապրել Կորեական պատերազմում անտաղանդ պարտությունից հետո։ Երկրորդ տեխնոլոգիական առաջընթացը գրանցել է Վիետնամում կրած պարտությունից հետո։ Երրորդ վերականգնումը նախատեսվում էր ահաբեկչության դեմ պատերազմում անխուսափելի պարտությունից հետո։
Գաղափարը միանգամից չէ, որ աջակցություն ստացավ։ Սակայն 2018 թվականին` արդեն Թրամփի օրոք ընդունվեց ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Դրանում ԱՄՆ գլխավոր հակառակորդներ նշանակվեցին հենց Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ ապագա մարտական գործողությունների հիմնական թատերաբեմը` Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ջրային տարածքը։
«Երրորդ վերականգնումը» իհարկե թալիբների հետևից անապատներով ընկնելը չէ։ Դա բոլորովին այլ ռազմավարություն է, այլ զենք, այլ գումարներ։ Թրամփի օրոք Պենտագոնի բյուջեն աճեց 700 մլրդ դոլարից։ 2022 թվականին Բայդենը նախատեսել է բանակին 753 մլրդ հատկացնել։ Ընդ որում 100 մլրդ–ից ավելին կգնա ռազմական նոր տեխնոլոգիաների ֆլագմանին` ԱՄՆ ՊՆ հեռանկարային հետազոտությունների վարչությանը։ 10,4 մլրդ–ից ավելի կստանան կիբեռզորքերը։
Հետաքրքիր է, որ այս մեծ ծրագրերում հսկայական դեր է խաղում արհեստական ինտելեկտը։ Google–ի սեփականատեր Էրիկ Շմիդտը, Palantir–ի սեփականատեր Փիթեր Թիլը և այլ թվային օլիգարխներ վաղուց և հաջող կերպով իրենց մշակումները վաճառում են Պենտագոնին։ Այլ հարց է, թե ինչպես են դրանք աշխատում։
Նույն արհեստական բանականությունը բազմիցս էպիկական սխալներ է թույլ տվել։ 2003 թվականին, օրինակ, իրաքյան պատերազմի սկզբում առանց մարդու մասնակցության գործարկված ամերիկյան "Փեթրիոտ" հրթիռները սխալմամբ խոցել էին սկզբում բրիտանական, այնուհետև ամերիկյան կործանիչները։ Օդաչուները զոհվել էին։ Բոլորովին վերջերս վաղ ահազանգման համակարգը կեղծ ահազանգ էր տվել Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն բազայում: Բալթիկ ծովում այդ ժամանակ անցկացվում էին ռուսական ՌԾՆ–ի զորավարժությունները։ Համակարգիչը հրթիռների ուսումնական արձակումները ընդունել էր որպես իրական։
Այնուամենայնիվ ամերիկյան գործընկերները մտադիր են հնարավորինս կիրառել արհեստական բանականությունը միջուկային սպառազինության ոլորտում։ Ընդ որում` այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է արձակման մասին որոշումների ընդունումը։
Ամերիկյան պաշտպանական հրատարակությունները, նույն Rand կորպորացիան արդեն իսկ տասնյակ սցենարներ են ներկայացրել, որոնցում նկարագրված է, թե ինչպես կարող է համակարգիչը սխալվել սպառնալիքի հայտնաբերման և որոշում կայացնելու դեպքում։ Օրինակ` նրան կարող է շեղել արտասովոր մթնոլորտային երևույթը։ Համակարգիչն այն կընկալի որպես հակառակորդի հրթիռ և ի պատասխան հրթիռ կարձակի։ Հակառակորդն էլ արդեն իրական արձակումով կարձագանքի։ Բարի գալուստ ապոկալիպսիս։
17 սեպտեմբերի 2021, 00:10
Սակայն գաղափարը մեծ տարածում է գտնում։ Ակամայից մտածում ես, որ արհեստական բանականությունն ամերիկացի գործընկերներին անհրաժեշտ է բացառապես որպես քողարկող միջոց։ Ո՞վ է հրթիռ արձակելու հրաման տվել։ Համակարգիչը։ Այն պարզապես սխալվել է։ Այնպես, ինչպես "գժվում" են համակարգիչներն ամերիկյան ֆիլմերում` «Տիեզերական ոդիսականից» մինչև «Միջաստղային ճամփորդություն»"։ Եվ ոչ մի պատասխանատվություն որևէ մեկը չի կրում։ Չէ՞ որ համակարգչին Նյուրնբերգ չես տանի։
Տեսեք` ինչ օրինակելի քաոս է տիրում ամերիկյան էլիտայում։ Տարածության մեջ վատ կողմնորոշվող նախագահ։ Ամենակարևոր պահին ինչ–որ տեղ անընդհատ անհետացող փոխնախագահ։ Ակնհայտորեն անզոր պետքարտուղար։ Զինվորականնե՞րը։ Ահա գեներալ Մարկ Միլին շատ է տարվել ամերիկյան բանակում բազմազանություն և բազմամշակութայնություն սերմանելու գաղափարով։ Նա սատարում է տրանսգենդերներին և անորոշ սեռական կողմնորոշում ունեցող անձանց։ Բավական է միայն դիտել ամերիկյան բանակում ծառայությունը գովազդող տեսահոլովակը, որպեսզի Միլիի հարցում ամեն ինչ պարզ լինի։ Հա, ու բացի այդ, նա առիթը բաց չի թողնում չինացիներին զանգահարելու և հրթիռային արձակումների մասին նախազգուշացնելու համար։
Ցուցադրական թույլ էլիտա։ Տարօրինակ ռազմական խաղեր։ «Ո՞վ է այստեղ պատասխանատու ամեն ինչի համար"։ Ակամայից հրամանատարությունն ուզում ես փոխանցել արհեստական բանականությանը։ Այնուհետև ցանկացած որոշում, որը կայացրել են "մեծ պետության»" անհայտ օլիգարխները, բարդել համակարգչի սխալի վրա։
Ինչ մեծ աղմուկ էին բարձրացրել ամերիկացի գործընկերները 1990-ականներին, երբ հանրապետություններն առանձնանում էին նախկին ԽՍՀՄ–ից։ Որքան կանխատեսումներ էին արվում միջուկային զենքի տարածման, գողության, մաքսանենգության մասին։ Եվ դրանցից ոչ մեկը չիրականացավ։
Խորհրդային քաղաքակրթությունը պատվով հանձնեց իր վերջին քննությունը` պահպանեց միջուկային զենքն ու լիարժեք անվտանգություն ապահովեց բոլորի համար։
Ամերիկացիների վերաբերմունքը սեփական հրթիռների նկատմամբ ուրիշ կերպ, քան "թքածական" անվանել չի կարելի։ Այս լուրերի ֆոնին ակամայից հիշում ես Բիլ Քլինթոնին, որն ընդհանրապես հաջողացրել էր կորցնել հրթիռների գործարկման կոդերը։ Դրանք հետո երկար փնտրում էին։
Եթե ամերիկյան էլիտաննմանինտելեկտէցուցադրում, ո՞ւրեներաշխիքները, որիրենցարհեստականբանականություննավելիլավկաշխատի։
Հավանաբար, ժամանակն է, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի այն սարսափելի իրավիճակի վրա, որն առկա է ԱՄՆ–ում միջուկային կոճակի հարցում։ Վերցնել նրանց զինանոցները միջազգային վերահսկողության տա՞կ։ Ի դեպ, Ռուսաստանն այդ հարցում կարող է օգնել։