Զինծառայողի մահվան ու ևս մեկի հրազենային վնասվածք ստանալու գործով 1 զինվոր կալանավորվել է

Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հերթապահություն ընթացքում հրազենային մահացում վիրավորում ստացած և հրազենային վնասվածք ստացած զինծառայողների գործով կալանավորվել է մեկ զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն զորամասի զինծառայող է: ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջինս ձերբակալվել է:
Արցախի սահմանին ադրբեջանական զինուժը կրակ է բացել. հայկական կողմը վիրավոր ունի
"Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է",–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` shamshyan.com–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 22։00-ի սահմանում, ՊՆ–ն տեղեկություններ է ստացել, որ Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։ Ըստ կայքի տվյալների՝ կա կասկածյալ, որի արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1–ն էլ` հրազենային վիրավորում է ստացել։
Բոլորս ենք մեղավոր. ռազմական փորձագետը` մարտական հենակետում զինծառայողի մահվան մասին
Սեպտեմբերի 14-ին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։