Խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակ տանող ճանապարհի կառուցման անվտանգությունը

Բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Նշվում է, որ բջջային կապի աշտարակը սահմանազատման գծի մոտ է գտնվում ու կանոնավոր սպասարկում է պահանջում: Տեղական իշխանությունը որոշել է տվյալ օբյեկտի սպասարկման նպատակով գրունտային ճանապարհ կառուցել և անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին:
Սադրիչ գործողությունների կանխարգելում. ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են արել
Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրն Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: