Հայաստանում բացվել է հոգեկան առողջության առաջին մանկական բաժանմունքը

12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված է մեր ռազմավարությունը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։ Ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում:
«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում
Հիշեցնենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից: