Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման մրցույթն առաջին անգամ շահել է հայկական ընկերություն

Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ, Հայկական ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանը կառուցելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման շրջանակում անցկացված խոշոր մրցույթն առաջին անգամ շահել է հայկական մի ընկերություն։ «M Group»-ի տեղացի մասնագետները կվերանորոգեն 100 մետր բարձրությամբ և նույն տրամագծով ռեակտորի սառեցման աշտարակները։ Միևնույն ժամանակ, մրցույթն անցկացվել է ծախսերի խնայողությամբ։ Հայկական ընկերությունը բավական էժան գին է առաջարկել։ Իսկ կատարված աշխատանքների որակը, ինչպես և կայանում կատարվող այլ աշխատանքները, վերահսկելու է «Ռուսատոմ սերվիսը»:
«Մեր երկիրը հետպատերազմյան բարդ իրականության մեջ է». Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան
Արդիականացման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում ռեակտորային բաժանմունքում, իրականացվում է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացում:

Ծրագրի ավարտը նախատեսվում է այս տարեվերջին, ինչը թույլ կտա բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի արտադրողականությունը և դրա հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտի` ներկայիս 390 ՄՎտ-ի փոխարեն:

ՀԱԷԿ -ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է, որը հանդիսանում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս:
Իշխանությունը ձախողեց ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացը. Մելքումյան
Ի դեպ, այսօր ` սեպտեմբերի 17-ին, Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ, Հայկական ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանը կառուցելու մասին: