Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղում մահացել է

Տորֆով բեռնված մեքենան բախվել է "Toyota Alphard"–ին։ 31 տարեկան վարորդը մահացել է, իսկ ուղևորին հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևան– Սևան ճանապարհին հերթական ավտովթարն է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է` այսօր` վաղ առավոտյան` ժամը 05։45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը եղել է ոչ սթափ
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Գետաշենի գյուղապետի որդին վթարի է ենթարկվել գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող «Nissan»–ով