Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին

Մհեր Գրիգորյանի խոսքով` եթե Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը չկարգավորվի, ապա դա տնտեսության վրա ազդեցություն կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Եթե ճանապարհի խնդիրները չլուծվեն, դա կազդի երկրի տնտեսության վրա: Այլընտրանքային ենթակառուցվածքային լուծումները կհավասարակշռեն իրավիճակը», - հավելեց Գրիգորյանը:

Կարճաժամկետ հեռանկարում խոսքը Տաթևով անցնող ճանապարհի մասին է (որի մի մասը դեռ ասֆալտապատված չէ), երկարաժամկետ հեռանկարում`Հյուսիս-հարավ ճանապարհի, որը շրջանցում է Կապանը և Գորիսը, Քաջարանից գնում է անմիջապես դեպի Սիսիան:
«Այս հատվածի համար նախագծային փաստաթղթերն արդեն կազմված են, սակայն դրա կառուցումը կտևի որոշակի ժամանակ՝ հաշվի առնելով, որ այստեղ անհրաժեշտ է կառուցել մի քանի թունել: Այնուամենայնիվ, այս նախագիծը չի կարող հետաձգվել»,– շեշտեց Գրիգորյանը:
Պատասխանելով փոխվարչապետների մակարդակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներին վերաբերող հարցին ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:
Սյունիքում ադրբեջանցիները խախտում են Հայաստանի ու Իրանի քաղաքացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ
«Երկաթուղիների բացման վերաբերյալ որոշումները մի փոքր ավելի լավ տեսանելի էին, ինչը չի կարելի ասել մայրուղիների մասին: Բայց այսպես թե այնպես մենք խոսում ենք երթուղիների համապարփակ ապաշրջափակման մասին, ոչ թե միայն մեկ ուղղության», - ավելացրեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար:
Իրանական բեռանատարները խցանվել են Սյունիքում. տեսանյութ