Ո՞ր դեպքում կարելի է լրջությամբ վերաբերվել Էրդողանի հայտարարություններին

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի "Օրացույց" հեղինակային հաղորդման շրջանակում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ հայտարարություններին։
Sputnik
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության և իրականության միջև կա մեծ խզում, նրա հայտարարություններին կարելի է լրջությամբ վերաբերվել, եթե հայ–թուրքական սահմանը բացվի և Անկարայի` երկկողմ հարաբերություններին առնչվող հռետորաբանությունը իրական հիմքեր ունենա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել
Նրա կարծիքով` արցախյան պատերազմի արդյունքն ավելի է ակտիվացրել Էրդողանի ծրագրային հավակնությունները, սակայն Անկարայի առաջարկած 3+3 ձևաչափից ոչինչ չի ստացվում։ Այդուհանդերձ Թուրքիայի նախագահը չի հրաժարվում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմաններից, այլև հանդես է գալիս ավելի մեծ ծրագրային ու աշխարհաքաղաքական նկրտումներով։
Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիան ձգտում է միավորել 71 մահմեդական երկիր ու ստեղծել կոնֆեդերացիա, ինչը թույլ կտա նրան սողոսկել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների շարքը, բայց թուրքագետի գնահատմամբ` Անկարան այդքան ռեսուրսներ ու ներուժ չունի, որպեսզի իրականություն դարձնի հավակնոտ ծրագրերը։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
«Պատրաստ ենք». Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին