Սադրիչ գործողությունների կանխարգելում. ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են արել

Ռուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են հնարավոր խախտումների կանխարգելման և 27 դիտակետերում անվտանգության ապահովման համալիր վարժանք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխարգելման, դիտակետի վրա հարձակման հետ մղման խնդիրները:
Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, Բաքուն կփորձի տիրանալ Արցախի մնացած հատվածին
Ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակամիջոցում պահանջված գործողություններ են կատարել տեղանքից դուրս գալու ժամանակ, դիրքավորվել համապատասխան վայրերում: Պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները:

Իրենց հերթին, խաղաղապահ զորակազմի բժշկական հատուկ նշանակության ջոկատի կազմից զինվորական բժիշկները մշակել են առաջին բուժօգնության տրամադրման և պայմանական վիրավոր զինծառայողի տարհանման նորմատիվները:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը կահավորված են «"Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Ռուս խաղաղապահները ԼՂ 27 դիտակետերում անցկացրել են պաշտպանության պլանային համալիր վարժանք
Բացի պատասխանատվության գոտում իրավիճակի վերահսկումից, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ վարժանքներ:
"Ռադիո Ավրորան" այլևս չի սփռվի Արցախում. ադրբեջանցիները խլացնում են ձայնը
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: