Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը

Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմոմալի Ռահմոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի- Sputnik. Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ադրբեջանի գործողությունները կրում են ակնհայտ սադրիչ բնույթ. Գրիգորյանի ելույթը ՀԱՊԿ–ում
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։
Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
Նշենք, որ Դուշանբեում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը ։
Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել երեկ երեկոյան:
Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:
Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: