«Օբուզ–Լեսնովսկի» 230 համազորային զորավարժարանի տարածքում ՌԴ–ի և Բելառուսի «Արևմուտք-2021» համատեղ ռազմական զորավարժությունների ակտիվ փուլի ժամանակ դաշնակից երկրների Արևմտյան ռազմական օկրուգի տանկային բանակի հրետանին համատեղ ոչնչացրել է կենդանի ուժ, զրահատեխնիկա և պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտներ։
«Գվոզդիկա» 2С1 ինքնագնաց հաուբիցների, «Գիացինտ» 2С5 ինքնագնաց թնդանոթների հաշվարկները «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ինչպես նաև «МСТА-С»–ով, ավելի քան 1000 զարկ են իրականացրել և խոցել ավելի քան 200 թիրախ, որոնք ներկայացված էին իբրև պայմանական հրամանատարային կետեր, կառավարման կետեր, հակառակորդի կենդանի ուժ։