ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Փաշինյանի դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Սեպտեմբերի 17-ին նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։