ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ պաշտոնակցի հետ հանդիպմանը կողմերն ընդգծել են հետագա գործակցության անհրաժեշտությունը և՛ երկկողմ մակարդակում, և՛ ԵԱՏՄ շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ այցի ընթացքում ՊԵԿ նախագահը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ, քննարկել երկու երկրների մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը:
Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավին
Պաշտոնյաներն ընդգծել են հետագա գործակցության անհրաժեշտությունը և՛ երկկողմ մակարդակում, և՛ ԵԱՏՄ շրջանակում:
Այցի ընթացքում հանդիպում է նախատեսված նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ: