Միլիոնատեր Սեմ Նազարյանն ու մոդել Էմինա Չունմուլաժը վերջապես որդի են ունեցել. լուսանկարներ

Երջանիկ ամուսիններն արդեն երկու դուստր ունեին։ Այժմ լույս աշխարհ է եկել երկար սպասված որդին, որին անվանել են Շա Յոզեֆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար և բարերար Սեմ Նազարյանի ու մոդել Էմինա Չունմուլաժի ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով։ Ուրախ լուրը հայտնել է հենց մոդելը. նա նորածնի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։
Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել
«Իմ տղան այստեղ է։ Շա Յոզեֆ Նազարյանը... Իմ փոքրիկ մարդուկ, դու ինձ շատ բան սովորեցիր, առաջինը` համբերություն...»,– լուսանկարին կից գրել է նա։
Երջանիկ ծնողներին շնորհավորել են ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև նրանց հետևորդները։ 46-ամյա ներդրողն ու 37-ամյա մոդելն ամուսնացել են 2015-ին, նրանք ևս երկու դուստր ունեն՝ Միան ու Էլլա Ֆարիան։
«Գրողը տանի, չեմ հավատում». Բրիթնի Սփիրսը նշանվել է
Սեմի երակներով հայկական, իրանական և հրեական արյուն է հոսում։ Հեղափոխությունից հետո` 70-ականների վերջին, Նազարյանի ընտանիքը գաղթել է ԱՄՆ, որտեղ նա ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, այնուհետև 1998 թվականին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ։ Էմինա Չունմուլաժը մանկությունն անցկացրել է երկու երկրում՝ ԱՄՆ-ում և Չեռնոգորիայում։ Նա հաղթել է «Elite Model Look Yugoslavia 2001» մրցույթում, ինչից հետո մի քանի խոշոր պայմանագրեր է ստորագրել։
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը