Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի

Ստեփանակերտ և Երևան ցեմենտ տեղափոխող իրանցիները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Գորիս - Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Այս մասին տեղեկացնում է Para TV լրատվականը` հղում կատարելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցիները Գորիս - Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։
Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. ի՞նչ են ասում սյունեցիները
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։