Արշակյանը Շվիդկոյին է ներկայացրել 44–օրյա պատերազմի` մինչ օրս չհաղթահարված հետևանքները

Հակոբ Արշակյանն ընդունել է Միխայիլ Շվեդկոյին և թիվս հայ-ադրբեջանական հարաբերությունների` անդրադարձել նաև Ռուսաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հաայտարարության դրույթները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց: Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի` մինչ օրս չհաղթահարված հետևանքներին։
"ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար",–նշված է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում
Արշակյանը նշել է, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:
Միխայիլ Շվիդկոյն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Նա իր մտահոգությունն է հայտնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար և մշակութային մարտահրավերների առնչությամբ:
Շվիդկոյը նշել է, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում և ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաև մշակութային կյանքում:
Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան