Ալեն Սիմոնյանը բացատրեց` գերիների խոշտանգումը "հնարած" անվանելով ինչ նկատի ուներ

Սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե գերիների խոշտանգման նկարագրությունները "հնարած տեսարաններ" են։ Սիմոնյանն այսօր անդրադարձավ իր ասածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի հերքել գերիների խոշտանգման մասին ՄԻՊ–ի հայտարարությունը։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Սիմոնյանն անդրադարձավ այդ թեմային։
Փաշինյանը ներողություն խնդրեց "գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին" արտահայտության համար
Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեջբերել էր ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունից մի հատված Բաքվում պահվող գերիների խոշտանգումների մասին փաստող։ Դրան ի պատասխան ԱԺ նախագահը բառացի հայտարարել էր, թե չհասկացավ` այդ "հնարած տեսարաններն" ինչու էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։
Այսօր, սակայն, Սիմոնյանը, դիմելով Աննա Մկրտչյանին, բոլորովին այլ բան ասաց. «Նիստը վարողը ճիշտ չի համարում, որ ուղիղ եթերով հնչեցնենք այն ամենը, ինչ հնչեցրիք։ Այդ տղամարդիկ ապրելու են ՀՀ–ում և տեսարանները, որ Դուք ներկայացրիք` ոնց եք պատկերացնում ուղիղ եթերով ասենք»։
Այս պահին առաջնային է գերիներին անհապաղ վերադարձնելու հարցը. Ալեն Սիմոնյանը` Իվան Կորչոկին
Սիմոնյանը հավելեց, որ ինքը ոչ թե հերքել է, այլ ուզել է ասել, որ նման տեսարաների մասին խոսելիս պետք է հաշվի նստել ծնողների, գերիների և հանրության հույզերի հետ։
Հավելենք, որ Սիմոնյանի երեկ` ԱԺ նիստի ժամանակ արած հայտարարությունը քննարկումների և քննադատության տեղիք էր տվել սոցցանցերում։