Սլովակիայի ԱԳ նախարարը Հայաստանում է. նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մեկնարկել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: Տեղեկանում ենք ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից։
Министр иностранных дел Словакии в сопровождении армянского коллеги посетил мемориальный комплекс Геноцида армян (14 сентября 2021). Еревaн
Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սլովակիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ այցի շրջանակներում մի շարք պաշտոնական հանդիպումներ են սպասվում։ Արդեն իսկ կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Զուրաբյանի ու Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի ընդլայնված կազմով հանդիպումը։
Министр иностранных дел Словакии в сопровождении армянского коллеги посетил мемориальный комплекс Геноцида армян (14 сентября 2021). Еревaн
Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:
Սլովակիայի վարչապետին պաշտոնանկ են արել. պատճառը «Սպուտնիկ V»–ն է
2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հացեկը: