Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վարորդը եղել է ոչ սթափ

Հ. Ավդալյանի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, նա եղել է ոչ սթափ վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Այս գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ
Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Հ. Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։ Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։
Նախնական տվյալներով՝ Հ. Ավդալյանի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, իսկ նա եղել է ոչ սթափ վիճակում։