Մարզերում ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում
սեպտեմբերի 14-ին, 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շների զբոսանքի համար այգիներ կստեղծվեն. Երևանի քաղաքապետարանը նոր ծրագիր ունի
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 14–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։
Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է