ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը վայր է դրել մանդատը։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 14–ին, ավագանու նիստը բացելիս ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կուզեի շնորհակալությւն հայտնել պարոն Էյրամջյանին համատեղ շատ բեղմնավոր աշխատանքի համար և ցանկանալ հաջողություն իր ապագա գործունեության մեջ», - ասաց Մարությանը։
Նշենք, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար` Լևոն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ` այս տարվա փետրվարին, Էյրամջյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որով պայմանավորված 2019-ին մի ամբողջ նստաշրջան ստիպված է եղել բացակայել ավագանու նիստերից: