Չի բացառվում` Փաշինյանն այնպիսի քայլերի գնա, որոնք կհարվածեն հայկական շահերին. Մանոյան

Կիրո Մանոյանի խոսքով` Թուրքիան Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունում ոչինչ չի փոխել։ Ըստ Մանոյանի` Թուրքիան կարծում է, որ Հայաստանը պետք է անցյալի հարցերը մի կողմ դնի։
Sputnik
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերություններում ընթացող զարգացումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27–ի կառավարության նիստում ասել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։
ՌԱԴԻՈ
Թուրքիան ծավալապաշտական նկրտումներ ունի. փորձագետը դրական ազդակներ չի տեսնում
«Ցեղասպանությունը չճանաչելով` Թուրքիան չի ճանաչում իր անցյալը, ժխտում է փաստերը, թշնամական վերաբերմունք ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ։ Պատերազմից հետո Թուրքիայի քաղաքական մտածողությունում փոփոխություն չի եղել, սակայն Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում»,– ասաց Մանոյանը։
Նրա խոսքով` մի կողմից Փաշինյանը Թուրքիայից եկող դրական ազդակներ է տեսնում, մյուս կողմից Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ Ըստ Մանոյանի` Փաշինյանն ուզում է կոտրել ոչ միայն Արցախի և ՀՀ–ի, այլ հայերի մեջքը և խաղաղության դարաշրջան սկսել։ Նա հավելեց` մահն էլ է խաղաղություն. Փաշինյանի առաջարկածը սա է։

"Չի բացառվում, որ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնա այնպիսի քայլերի, որոնք հարված կհասցնեն հայկական շահերին և մեր իրավունքների պաշտպանությանն առաջիկա տասնամյակներում",–ասաց Մանոյանը։

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի խոսքով`հարցն այն է, որ Թուրքիայի քաղաքական մտածողությունում ոչինչ չի փոխվել, և նրանք կարծում են, որ Հայաստանը պետք է անցյալի հարցերը մի կողմ դնի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է արծարծվի միջազգային ատյաններում։