600 000 դոլարանոց տունը կառուցել է իմ խնամու` Խաչատուր Սուքիասյանի եղբայրը. ԲԴԽ նախագահ

Ջհանգիրյանի որդին իր ընտանիքով ապրում է առանձին, ունի երկու երեխա։ Կինն էլ Խաչատուր Սուքիասյանի եղբոր դուստրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ–ում պտասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձավ նաև լուրերին, թե այդ պաշտունում իր նշանակվելուց հետո իր որդու համար 600 000 դոլարով առանձնատուն է գնել Երևանի Կասկադ համալիրի հարակից հատվածում։
«Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը։ Փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել։ Ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»,– ասաց Ջհանգիրյանը։
Քիչ անց նաև հստակեցրեց, որ այդ տունն իր որդու ընտանիքը ձեռք բերել հիփոթեկային վարկով։
ԲԴԽ-ն մերժեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
«Ոչ էլ Սուքիասյանն է վճարել»,– ասաց նա` հավելելով, որ որդին իր ընտանիքով ապրում է առանձին, ունի երկու երեխա։ Կինն էլ Խաչատուր Սուքիասյանի եղբոր դուստրն է։
Հարցուպատասխանի ժամանակ Ջհանգիրյանը պատասխանեց նաև իր մեկ այլ տան` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարակից հատվածում գտնվող առանձնատան մասին հարցին, որում, ի դեպ, վարձակալությամբ տեղակայված է ՀՀ–ում Իրաքի դեսպանությունը։
Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ այս տունը ևս իրեն չի պատկանում, այլ որդուն, և Իրաքի դեսպանատունն էլ այն վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց։
Չարչյանն ահազանգել է, որ իրեն հետապնդում ու խոշտանգում են Ջհանգիրյանի ցուցումով
Ջհանգիրյանը հայտնեց, որ այդ առանձնատունը ժամանակին կառուցել է Երևանում գտնվող իր 4 սենյականոց բնակարանի վաճառքից ստացված գումարով։ Եվ ժամանակին այն «գոմ» էր անվանել` ընդգծելով հարևանությամբ կառուցված շքեղ առանձնատների համեմատությամբ դրա համեստությունը։
Նշենք, որ ԲԴԽ նախագահն այսօր խորհրդարան է այցելել Ազգային ժողովին ներկայացնելու Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուներին` Հովսեփ Բեդևյանին, Հրաչ Այվազյանին և Լիանա Հակոբյանին:
Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում պիտի հերքի իր ասածները. Սարգսյանի պաշտպանը հայց ներկայացրեց