Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է

Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասին ժամկետ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (Նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Կասեցվել է գինու և պահածոների արտադրական գործունեությունը
«Արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Ամասիայում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Нарушение санитарных норм на хлебозаводе административного района Нор Норк
Հացի արտադրամաս
Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերել