Եթե այս մարդուն ճանաչում եք, դիմեք ոստիկանություն

Տղամարդու ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողի գաղտնիությունը կպահվի։
Sputnik
Ոստիկանությունը փնտրում է տղամարդու, որը կասկածվում է փող գողանալու մեջ։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանները հերթական կոռուպցիոն հանցագործությունն են բացահայտել. տեսանյութ
Տեսագրությունում պատկերված տղամարդը կասկածվում է աճպարարական հնարքների գործադրմամբ 745 500 դրամին համարժեք դոլար գողանալու մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
Ոստիկանությունը խնդրում է տղամարդու ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին։
Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ