ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2020-ին կորոնավիրուսով վարակված երկու հղի է մահացել Հայաստանում։ Նրանիցի մեկը 40 տարեկան էր, ուներ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 296 -ով և դարձել 249146: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 16 մարդ է մահացել։