Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն

Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով են ընթացել։
Հայտնաբերված 2 աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։