Մարզերում անձրև կգա, մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը կգրանցվի Արարատի, Արմավիրի մարզերում ու Վայոց Ձորի նախալեռներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի -  Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Եղանակի կանխատեսում
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ամենաբարձր ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը կգրանցվի Արարատի, Արմավիրի մարզերում ու Վայոց Ձորի նախալեռներում՝ +32 աստիճան։ Առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մի քանի մարզերում գիշերային ժամերին՝ +7 աստիճան։
Ո՞ւմ համար է սեքսը վտանգավոր շոգ եղանակին. խորհուրդներ բժշկից
Երևան սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +29-ից +31, երեկոյան՝ +24-ից +26 աստիճան։