ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Ապա մեքենան կանաչապատ գոտու մեջ վրաերթի է ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: