Ռուսաստանում տղամարդն օրը ցերեկով փորձել է խեղդել աշակերտուհուն. տեսանյութ

Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում տղամարդը հարձակվել է մի աղջկա վրա։ Կատարվածը տեսագրվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի ֊ Sputnik. Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում մի տղամարդ փորձել է փողոցում խեղդել մի աշակերտուհու: Հարձակման պահը արձանագրել է տեսախցիկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի քան 7,5 հազար տուփ սիգարետ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան տանել
Հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է հարձակվողը մոտենում աղջկան ու հանկարծակի բռնում նրա պարանոցից ու մի կողմ տանում: Երեխան հետագայում պատմել է իրավապահներին, որ տղամարդը հարցրել է իրեն, թե արդյոք նա ցանկանում է ապրել: Աղջիկը գոռացել է, նրանց նկատել է հարևանը, որից հետո տղամարդը վախեցել է ու դիմել փախուստի։ Ինչպես հաղորդել է 360-րդ հեռուստաալիքը՝ հանցագործը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։
Զինված հարձակում «Երևան մոլում». կողոպտիչը եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով