ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի ֊ Sputnik. Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Տլալնեպանտլա արվարձանում սողանքի հետևանքով երեք փոքր բազմաբնակարան շենք է փլուզվել, հայտնում են տեղական իշխանությունները:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին: Սողանքի և ժայռի մի մասի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, 10-ը անհետ կորել են:
Սողանքը տեղի է ունեցել այս շրջանում հորդառատ անձրևներից հետո: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: Ներգրավված է ծանր տեխնիկա: